Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 ապրիլի 2005

 


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Անդրադարձ է կատարվել միջոցառումների ծրագրի կատարման ընթացքին, ամփոփվել են ժամանակացույցի համաձայն մինչ այժմ իրականացված միջոցառումների արդյունքները և տրվել նոր հանձնարարականներ: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին և միջոցառումների անցկացմանն աջակցած, նաև ակտիվ մասնակցություն ունեցած բոլոր անձանց՝ նախատեսված աշխատանքները կազմակերպված և բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա ընդգծել է նույնպիսի շահագրգռությամբ և հետևողականությամբ մինչև տարեվերջ նախատեսված միջոցառումներն իրականացնելու կարևորությունը, որոնք շարունակական են լինելու և հիմք են հանդիսանալու հետագա տարիներին ևս Հայոց ցեղասպանության հարցում նպատակաուղղված քաղաքականություն իրականացնելու գործում:


Այսօրվա նիստում հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրն իր մասով զեկուցել է կատարած աշխատանքը: Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարը զեկուցել է, որ Երևանում ապրիլի 20-21-ին անցկացված միջազգային համաժողովն աննախադեպ արձագանքներ է ունեցել արտերկրում, որը մինչ օրս շարունակվում է: Համաժողովը բավականին հետաքրքրություն է առաջացրել և մասնակիցների՝ տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայացվածության, և հնչած ելույթների բովանդակության առումով: Նա կարևորել է հատկապես Հանրային հեռուստաընկերությամբ համաժողովի ամբողջ ընթացքն ուղիղ եթերով հեռարձակումը, որին սփյուռքի մեր հայրենակիցներն ակնդետ հետևել են, և այն մեծ ազդեցություն է ունեցել: Միջոցառման օրերին, ըստ նախարարի, բավականին ակտիվ է գործել հանձնաժողովի մամուլի կենտրոնը՝ կազմակերպելով տեղի և արտերկրից ժամանած բազմաթիվ ԶԼՄ-ների աշխատանքը: Նախարարը գոհունակությամբ է նշել աշխարհի հեղինակավոր և խոշոր լրատվամիջոցների՝ Բի-Բի-Սի, Սի-Էն -Էն, Եվրոնյուզ, Ռոյթեր և այլն, աշխատանքների մասին, որոնք միջոցառման օրերին նաև ուղիղ հեռարձակումներ են ունեցել Երևանից՝ միջազգային հանրությանը ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունն ու արծարծվող թեմայի վերաբերյալ մասնակիցների տեսակետները: Նա նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հրավերին արձագանքել են նաև զգալի թվով թուրքական ԶԼՄ-ներ, որոնց միջոցով թուրք հանրությունը հնարավորություն է ստացել տեղեկանալ նաև հայկական կողմի մոտեցումներին: Թուրք լրագրողները հարցազրույցներ են վարել ՀՀ վարչապետի, արտգործնախարարի, հայ պատմաբանների հետ՝ ստանալով Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:


Հանձնաժողովի նիստում Երևանի քաղաքապետը ներկայացրել է, որ ջահերով գիշերային երթը ևս անցկացվել է բավականին կազմակերպված, և հատկապես երիտասարդության կողմից ակտիվ մասնակցություն է եղել ՝ մայրաքաղաքի շուրջ 18 բուհերի ուսանողներին միացել են կոալիցիոն կուսակցությունների և այլ երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նա քաղաքային իշխանությունների կողմից շնորհակալություն է հայտնել ՀՀ ոստիկանությանը՝ շուրջ 14 հազար հոգանոց այդ երթի և ապրիլի 24-ի աննախադեպ մասնակցությամբ երթի օրերին կատարած աշխատանքի համար, նշելով, որ այդքան զանգվածյին միջոցառմանը արևէ միջադեպ չի արձանագրվել: Այս առումով, հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները ևս իրենց շնորհակալությունն են հայտնել ոստիկանությանը: Նշվել է, որ միջոցառումների օրերին միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ավելի քան 800 հազար մարդ է այցելել, իսկ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն, ցեղասպանության զոհերի հուշարձանններին այցելել է շուրջ 670 հազար մարդ: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի հավաստմամբ, ապրիլի 24-ին հհաջորդած օրերին ևս չի դադարել մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ:


ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարները Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտը, հանձնաժողվի քարոզչական խմբի անդամները ևս նշել են, որ նախատեսված բոլոր միջոցառումները՝ Էկումենիկ արարողություն, գրքերի հրատարակում (նախատեսված 26 գրքից արդեն հրատարկվել է 15-ը, մնացածն ընթացքի մեջ են), դասախոսություններ մայրաքաղաքում և մարզերում, դպրոցներում հատուկ դասերի կազմակերպում, լազերային սկավառակի թողարկում, ցուցահանդեսներ, ոգեկոչման համերգներ, պիեսների բեմադրություններ, նախատեսված միջոցառումներ արտերկրում և այլն, իրականացվել են պատշաճ մակարդակով: Նշվել է, որ այժմ աշխատանքներ են տարվում ՀՀ ԳԱԱ-ում անցկացված գիտաժողովի և միջազգային համաժողովի ելույթների ժողովածուի օտար լեզվով տպագրության ուղղությամբ:


Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ