Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 ապրիլի 2005


 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-Հարավ» Դրմբոն-Մարտակերտ 12-24 կմ հատվածի 11,6 կմ երկարությամբ 4-րդ կարգի ճանապարհի կառուցման աշխատանքների և Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վերանորոգման աշխատանքների իրականացման ծրագրերը, «Վիեննայում ստեղծված «Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության» ֆինանսավորմամբ Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի հիվանդ երեխաների համար իրականացվող բարեգործական ծրագիրը, որով նախատեսվում է անհրաժեշտ դեղորայքի գնում և անհատույց տրամադրում հիվանդ երեխաներին, ինչպես նաև նյութատեխնիկական բազայի թարմացում, շենքի ու շրջակա միջավայրի վերանորոգման աշխատանքների կատարում:


Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Անկողնային պարագաների պատրաստում — բաշխում» ծրագիրը, որի նպատակն է ապահովել մանկատներին, հատուկ դպրոցներին, հասարակական կազմակերպությունների խնամքի տակ գտնվող անձանց անկողնային պարագաներով, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզերում», ինչպես նաև «Գյումրիի տարածքային զարգացման ծրագրի տարածքում գտնվող բակերի բարեկարգման և խաղահրապարակների կառուցման» ծրագրերը ևս հաստատվել են հանձնաժողովի կողմից:


Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը քննարկել և հաստատել է նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 12 ծրագրեր:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ