Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 ապրիլի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ջրի ազգային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Լսվել են ջրային ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքի վերլուծությանը, դրանից բխող հետագա քայլերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ խորհրդի նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին ՀՀ բնապահպանության նախարարության, կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահների հաշվետվությունները: Քննարկում է ծավալվել նաև ՀՀ ջրի ազգային ծրագրի նախագծի մշակման ընթացքի մասին:

Խորհուրդն ի գիտությունն է ընդունել Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի 2002-2004թթ. կատարած աշխատանքների մասին հանձնաժողովի նախագահ, ջրի ազգային խորհրդի քարտուղար Հովհաննես Թոքմաջյանի տեղեկատվությունը: Նա զեկուցել է, որ հիշյալ ժամանակահատվածում հանձնաժողովը գումարել է 28 նիստ, որտեղ քննարկվել և եզրակացություններ են ներկայացվել մի շարք ջրամբարներում ջրի որակի դիտարկումներ իրականացնելու անհրաժեշտության, պատվարների վերականգնման խնդիրների, որոշ պոմպակայաններում ստեղծված իրավիճակի և դրա դեմ պայքարի տեխնիկական լուծումների, անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթերի մշակման ու բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ, որոնք տեղեկանքի տեսքով ներկայացվել են խորհրդի անդամներին: Համապատասխան պետական մարմիններին հանձնարարականներ են տրվել՝ օժանդակելու տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին, այն արդյունավետ ու համակարգված կազմակերպելու համար:

Նիստում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրել է հանձնաժողովի և շահագրգիռ մարմինների մոտեցումները ջրի գնագոյացման (այդ թվում՝ ռեսուրսավճարի) մեթոդաբանական հարցերի և սակագնային քաղաքականության մասին:

Օրակարգում ներառված մեկ այլ հարցի՝ համատիրությունների կայացման գործընթացի և գործունեության արդյունքների վերաբերյալ որոշվել է հրավիրել առանձին խորհրդակցություն, որտեղ համատիրությունների զարգացման հարցը կքննարկվի ոչ միայն որպես կայուն ջրամատակարարման իրականացման գործընթացի բաղկացուցիչ մաս, այլ համակարգված՝ նաև համատիրություններին ուղղակիորեն առնչվող մյուս բոլոր բնագավառների մասով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ