Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հունիսի 2026

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը




Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին և Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև վերջիններիս այս պաշտոններում սեպտեմբեր ամսից փոխարինող՝ Թոմաս Կաիրիսը և Ռեմոն Զակարիան:

Մանրամասն անդրադարձ կատարելով վերջին տարիներին ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առանձնահատուկ ընդգծել է Ալկիս Դրակինոսի և Գեորգի Ախալկացիի դերակատարումը՝ ՀՀ բարեփխումների օրակարգին համահունչ ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում: Փոխվարչապետ Խաչատրյանը, շնորհավորելով Թոմաս Կաիրիսին և Ռեմոն Զակարիային պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել արդյունավետ և հետևողական համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՎԶԵԲ հետ ձևավորված ընթացիկ համագործակցության հիմնական ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, ջրային համակարգերի արդիականացման, էներգետիկ և այլ խոշոր եթակառուցվածքների, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
 

Հունիս 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ