չորեքշաբթի, 6 մայիսի 2026
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Հանդիպման սկզբում Մագդալենա Գրոնոն շնորհավորել է ՀՀ կառավարությանը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումների կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին:






