հինգշաբթի, 30 ապրիլի 2026
Կայացել է ՀՀ-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի նիստը
Կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի նիստը, որով մեկնարկ է տրել Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030 շրջանակի իրականացմանը:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով շրջանակային փաստաթղթի ներքո Կառավարության ու ՄԱԿ գրասենյակի ջանքերի համադրումը և համակարգված փոխգործակցությունը բոլոր մակարդակներում՝ միտված ռազմավարական բարեփոխումների իրականացմանը:
Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է 2025 թվականին ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքները:
Նիստի արդյունքում հաստատվել են չորս արդյունքային խմբերի կազմերը, որոնք կշարունակեն աշխատանքները համապատասխան գերակայությունների ներքո՝ միտված ՀՀ-ՄԱԿ համագործակցության շրջանակներում թիրախային ծրագրերի իրականացմանը:








