Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 ապրիլի 2026

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչին



Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին, ով ավարտում է իր աշխատանքային առաքելությունը Հայաստանում։

Բարձր գնահատելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու բարեփոխումների ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ումանգ Ռավաթին՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած արդյունավետ և հետևողական գործընկերության համար։

Հանդիպմանը ներկա էր նաև Նատալյա Նովտան, ով օգոստոսից ստանձնելու է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Փոխվարչապետը նրան շնորհավորել է այդ կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Նատալյա Նովտան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել մասնագիտական կարողությունները Հայաստան-ԱՄՀ արդյունավետ համագործակցության շարունակականությանը ծառայեցնելու իր պատրաստակամությունը։

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակի։

 

Ապրիլ 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ