շաբաթ, 11 ապրիլի 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Բացմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանակ մարզիկներ, մարզիչներ, այլ հյուրեր:
Մրցաշարը Երևանում անցկացվում է երրորդ անգամ: Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի հերթական փուլին, որն անցկացվելու է ապրիլի 11-12-ին, կմասնակցի 22 երկրի ավելի քան 500 մարզիկ: Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի հավաքականները կմասնակցեն ամբողջական կազմերով՝ թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյում: Հայաստանին շնորհվել է Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի ցմահ անցկացման իրավունք:















