Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 ապրիլի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպական համագործակցության գրասենյակի Եվրոպայի, Հարավային Միջերկրածովյան, Մերձավոր Արևելքի երկրների և հարևանության քաղաքականության տնօրինության ղեկավար Ռիչարդ Վեբերին, որին ուղեկցում էր Վրաստանում և Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար՝ դեսպան Թորբեն Հոլցեն:

Նշելով, որ աստիճանական ինտեգրումը եվրոպական արժեքներին ու կառույցներին Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, վարչապետը գոհունակություն է հայտնել 2004թ. հունիսից Եվրամիության հետ մեր երկրի որակական նոր հարաբերությունների հաստատման, Հարավային Կովկասի մյուս երկրների հետ մեկտեղ, Եվրոպական նոր հարևանության քաղաքականության մեջ ընդգրկվելու համար: Նա շնորհակալություն է հայտնել, մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանին ցուցաբերած տեխնիկական աջակցության համար, որն անչափ կարևոր է երկրում շուկայական տնտեսության և ժողովրդավարության հաստատմանը միտված բարեփոխումների իրականացման գործում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ և ԵՄ միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) իրականացման համար ստեղծվել է Ազգային ծրագրի մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողով: Ձևավորվել են նաև աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են օրենսդրությունների համապատասխանեցման հետ կապված փորձագիտական աշխատանքներ: Հայաստանում, ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում, գործում է Հայ-Եվրոպական տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնը (AEPLAC), որի աջակցությամբ մշակվող ԳՀՀ-ի իրագործման Ազգային ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը: Ըստ վարչապետի, կատարվել է բավականին ծավալուն աշխատանք, որը նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել նաև 2005թ. մարտին Եվրոպական հանձնաժողովի հրապարակած Հայաստանին նվիրված «Երկրի զեկույց»-ը, որի հիման վրա ԵՄ խորհուրդը որոշում է ընդունելու Հայաստանի հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Եվրամիության հետ համագործակցության խորացումը, մասնակցության ընդլայնումը տարծաշրջանային ծրագրերին, մեծապես կարող են նպաստել նաև Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, տնտեսական առաջընթացին, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Շնորհակալություն հայտնելով այցի ընթացքում պատվիրակությանը ցույց տրված ջերմ վերաբերմունքի համար, Ռիչարդ Վեբերը նշել է, որ տպավորված է մեր երկրի առաջընթացից՝ մասնավորապես Ազգային ծրագրի մշակման, ՀՀ և ԵՄ օրենսդրական համապատասխանեցման, նաև տարածաշրջանային ծրագրերին մասնակցության ընթացքից: Նա բարձր է գնահատել Հայաստանի նշանակությունը ԵՄ նոր հարևանության քաղաքականության իրագործման շրջանակներում: Պարոն Վեբերը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության այցի նպատակը Հայաստանի հետ համագործակցության երկրորդ փուլի, առաջիկա նոր ծրագրերի և անելիքների քննարկումն է: Ըստ նրա, նախատեսվում է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության ձևաչափը, ինչը նշանակում է, որ տեխնիկական ավելի մեծ օժանդակություն կցուցաբերվի, մասնավորապես, առանձին ոլորտների զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման, տարածաշրջանային և այլ ծրագրերի իրագործման համար:

Ողջունելով Եվրոպական հանձնաժողովի՝ Գործողությունների ծրագրի միջոցով Հայաստանի հետ հարաբերությունները խթանելու առաջարկը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստակամ է հնարավորինս արագ ձեռնարկել Գործողությունների ծրագրի մշակումը, որի նախապատրաստական փուլը մեր երկրում արդեն իսկ սկսվել է:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ