ուրբաթ, 13 մարտի 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր՝ ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների, տեխնիկական կանոնակարգերի և մաքսային կարգավորումների վերաբերյալ:






