Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 փետրվարի 2026

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) պատվիրակությանը





Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան երկկողմ գործարար կապերի ընդլայնման կարևոր ցուցիչ է։ Այս համատեքստոմ փոխվարչապետն անդրադարձել է երկու երկրների մասնավոր հատվածների փոխգործակցության կարևորությանը՝ հատկապես նոր որակի բիզնես մշակույթի, այդ թվում՝ ներդրումների ներգրավմանը զուգահեռ նոր գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների ձևավորման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում ֆրանսիական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները մանրամասն անդրադարձ են կատարել իրենց գործունեության հիմնական ուղղություններին և պատրաստակամություն հայտնել կուտակած փորձն ու մասնագիտական ներուժը ծառայեցնելու Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ Կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման և հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։
 

Փետրվար 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 

-

Արխիվ