Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 փետրվարի 2026

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղարի հետ





Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակության հետ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը՝ Հայաստանում ավտոմոբիլային սպորտի զարգացմանը նպաստելու գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ֆեդերացիայի աջակցությամբ մեր երկրում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի այս սպորտաձևի զարգացմանը:

Վալերիո Լաչիզին ընդգծել է Հայաստանի ներուժը և կոնկրետ ձեռքբերումները՝ FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագծի շրջանակում քրոսքար մրցարշավային մեքենա ստեղծելու ուղղությամբ: Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Վալերիո Լաչիզիի խոսքով՝ այն թույլ կտա, որ Հայաստանն ընդունի առաջին քրոսքարի տարածաշրջանային շարքը և ճանապարհ կհարթի հետագայում հեղինակավոր այլ առաջնությունների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, լինելով FIA պաշտոնական անդամ, կաջակցի ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

 

Փետրվար 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 

-

Արխիվ