ուրբաթ, 20 փետրվարի 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։
Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը։






