Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 փետրվարի 2026

Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիին



Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով նախարար Քվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։

Կարևորելով քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև համագործակցության այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս չիրացված ներուժն իրացնելու և դրանից բխող հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու տեսանկյունից։

Տիգրան Խաչատրյանը և Մարիամ Քվրիվիշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ՝ անդրադարձ կատարելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա իրականացման շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին։
 

Փետրվար 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 

-

Արխիվ