Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 փետրվարի 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային օրվա՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը և ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ հղել:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստան-Ճապոնիա միջպետական հարաբերությունները զարգացել են բարեկամական ոգով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համատեղ ջանքերով մեզ հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և խորացնել կապերը կրթության և մշակույթի ոլորտներում»,-նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համատեղ ջանքեր պետք է գործադրվեն առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ՝ շեշտելով նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման կարևորությունը: Փոխվարչապետը նաև բարձր է գնահատել Ճապոնիայի կառուցողական մոտեցումն ու անաչառ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ 

Փետրվար 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 

-

Արխիվ