Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 ապրիլի 2005



Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Մեծ եղեռն. իրողություն և դատապարտում» թեմայով գիտաժողովում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ, Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Նա մասնավորապես ասել է.

«Այսօր տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հերթական միջոցառումը՝ «Մեծ եղեռն. իրողություն և դատապարտում» թեմայով գիտաժողովը: ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի որոշումն էր 90-րդ տարելիցը նշել այնպես, որպեսզի միայն ցույց չտանք, թե մենք ընդամենը մեր զոհերի հիշատակն ենք հավերժացնում, իրողությունն ենք փաստում, այլ որ նաև դա ունի իր քաղաքական հետևանքները, որովհետև 1915 թվականը, ցավոք սրտի, մեր պետության համար և տարածաշրջանում մինչև այժմ ունի քաղաքական հետևանքներ, որոնք լուծումներ չեն գտել: 1915թ. գագաթնակետն էր այն քաղաքականության, որ Օսմանյան կայսրությունը, երիտթուրքերը կատարում էին 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 20-ական թվականների սկիզբը: Եվ այստեղ ոչ միայն մեղավոր էին իշխանությունները, այլ նաև այն միջազգային մթնոլորտը, այն վերաբերմունքը, որի պայմաններում այդ ժամանակվա տարբեր երկրների քաղաքական վերնախավը կարողացավ աջակցել կամ թույլ տալ, որպեսզի կատարվեր ցեղասպանությունը: Այս նկատառումով Հայաստանի իշխանությունները ունեն հստակ վերաբերմունք: Մենք ցանկանում ենք իրողությունը փաստել, դատապարտել, բայց միաժամանակ կատարել այնպիսի գործողություններ, որպեսզի այսուհետ կանխարգելվեն նմանատիպ հանցագործությունները մարդկության դեմ: Ինքնանպատակ չեն այն քայլերը, որ կատարում են մեր իշխանությունները, միջազգային հանրության առաջադեմ ներկայացուցիչների այն քայլերը, որ դատապարտելով հանդերձ նաև ցանկանում են ներկայացնել նմանատիպ իրողությունների, հանցագործությունների կատարման պատճառները, արմատները: Պետությունները, ընդունելով ցեղասպանության իրողությունը, դատապարտելով ցեղասպանությունը, ցանկանում են օգնել իրար, օգնել մյուս պետություններին և ժողովուրդներին, որպեսզի կանխարգելվի մարդկության դեմ ուղղված այդ ոճրագործությունը: Եթե ժամանակին կանխարգելվեր Հայոց ցեղասպանությունը, ապա Հոլոքոստը չէր լինի, չէին լինի 20-րդ դարի վերջերի ցեղասպանությունները: 1915թ.-ի ցեղասպանությունը դա ոչ միայն հայերի նկատմամբ էր, այլ Թուրքիայում ապրող նաև մյուս ազգային փոքրամասնությունների` հույների, ասորիների, եզդիների, հետագայում նաև քրդերի նկատմամբ: Այսնիքն, սա միայն մեր ցավը չէ, մեր խնդիր չէր, հայ ժողովորդի խնդիրը չէր: Իհարկե, մենք մեր պատասխանը տվեցինք 1915 թվականի ցեղասպանությանը. այսօր մենք ունենք պետություն, ունենք սփյուռք, ունենք մշակույթ, որը շարունակում է իր ազգանվեր գործը կատարել, և վերջապես պետությունը կարողանում է իր առջև դրված խնդիրները մեր ազգի նկատմամբ, այսօրվա հնարավորությունները հաշվի առնելով, կատարել: Դրա վառ ապացույցը 80-ականների վերջի մեր ազգային զարթոնքն էր, այսօրվա երկու անկախ հայկական պետությունների գոյությունն է, այսօրվա մեր քաղաքական և ազգային կամքն է, որ կարողանում ենք հիշելով հանդերձ այդ ոճրագործությունը, ոտքի կանգնել և ասել՝ մենք կանք, հավերժ ենք և միշտ լինելու ենք, անկախ նրանից ով ի՞նչ է մտածել տարիներ առաջ, ով ի՞նչ է արել և ի՞նչ է պատրաստվում անել: Մենք միշտ պատրաստ ենք որպես պետություն թույլ չտալու կրկնվի ցեղասպանությունը, կարող ենք հակահարված տալ ցանկացած ոտնձգության՝ ուղղված մեր պետությանը, ազգին, որն աշխարհասփյուռ է: Նաև պետության գաղափարը, պետականության գաղափարը պետք է ամուր նստած լինի ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր հայի մեջ, որն ապրում է աշխարհի տարբեր ծայրերում: Գիտաժողով անցկացնելը քայլերից մեկն է, որ կառավարական պետական հանձնաժողովը կատարում է: Ինչպես գիտեք, ապրիլի 21-ին տեղի է ունենալու «Ծանրագույն հանցանք, ծանրագույն մարտահրավեր. ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովը, որտեղ հրավիրված են և մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների գիտնականներ, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Թուրքիայից: Սա կրկին մեկ քայլ է ցույց տալու մեր ոչ միայն ցանկությունը, այլ նաև կամքը, որ հետամուտ ենք լինելու մեր ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը` աչքի առաջ ունենալով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջոցները: Մենք պատրաստ ենք մասնակցելու ցանկացած միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, որպեսզի մեր ջանքերը համատեղենք մյուս երկրների առաջադեմ ուժերի ջանքերին՝ կանխարգելելու ցեղասպանությունը: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք դեմ եք մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, մեր հարևանների հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը, բայց յուրաքանչյուր քայլ ունի իր արժեքը, իր գինը: Մենք մեր գործն ենք կատարում՝ մեր 90-ամյա ողբերգությունը նշելու, նորից էլի ասելու` աշխարհ զգոն եղիր, ժողովուրդներ զգոն եղեք, միշտ էլ հնարավոր է կատարվի ցեղասպանություն, եթե մենք մեր ջանքերը իրար չմիացնենք, համատեղ չպայքարենք նմանատիպ ոտնձգությունների դեմ:

Գիտաժողովի աշխատանքներին ցանկանում եմ հաջողություններ: Սա շարունակական է լինելու, այլ ոչ թե մեկ գործողություն մենք այսօր կատարեցինք, վաղը կատարեցինք և դրանով ավարտելու ենք: Ոչ միայն տարվա վերջին, այլ մեր գիտնականները, պատմաբանները, քաղաքական գործիչները շարունակելու են հաջորդ տարիներին էլ նմանատիպ աշխատանքներ կատարել՝ ցույց տալու համար մեր ոգու ամրությունը:

Շնորհակալություն»:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ