երեքշաբթի, 10 փետրվարի 2026
Կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։
Համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագծի բովանդակությանը, այդ թվում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման խնդրին։ Այս համատեքստում Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ծրագիրը պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացնելու հնարավորության վերաբերյալ՝ նախատեսվող միջոցառումների արդյունավետությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գործունեությանը վերաբերող օրենսդրական խոչընդոտներին։ Մասնավոր հատվածի կողմից ներկայացված դիտարկումների հաշվառմամբ՝ համաձայնություն է ձեռք բերվել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գործունեության տեսանկյունից առավել ճկուն կարգավորումներ սահմանելու առաջարկի վերաբերյալ։









