շաբաթ, 7 փետրվարի 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել Ապարան-Լուսագյուղ ճանապարհի Խաչասարի հատվածում:
Ամենամյա փառատոնի շրջանակում տեղի են ունեցել մրցութային և սիրողական խաղեր, մասնակիցները հանդես են եկել մարզական և մշակութային ցուցադրական ելույթներով: Այս տարի Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են ռաֆթինգի, դահուկավազքի և այլ ձմեռային մրցաշարեր:
Ապարանի և հարակից բնակավայրերը ներկայացրել են նաև տեղի ավանդական ուտեստները:















