հինգշաբթի, 5 փետրվարի 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց դերը Կառավարության կողմից սահմանված բարեփոխումների իրականացման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում երկուստեք ողջունվել է ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին համաձայնագրի ստորագրումը, որի արդյունքում Հայաստանում կտեղակայվի Հիմնադրամի պաշտոնական գրասենյակը:







