երկուշաբթի, 2 փետրվարի 2026
Տեղի է ունեցել ջրային ոլորտի խնդիրների հասցեագրմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 22.07.2024թ-ի N690-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական մաքրման կայանների կառուցման անհրաժեշտությունը՝ առաջադեմ և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Մանրամասն անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման համակարգերի բարելավման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին։
Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պատասխանատու գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ։









