Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 հունվարի 2026

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան՝ հատուկ ընդգծելով Հայաստան-Գերմանիա գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանված առաջնահերթ ուղղություններով համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման համակարգերի արդիականացման, ինչպես նաև էներգետիկ փոխկապակցվածության բարելավման ուղղություններով։

 

Հունվար 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ