Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 դեկտեմբերի 2025

Իրականացվող բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը դրանց նկատմամբ. Արայիկ Հարությունյան







ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկա է գտնվել համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համագործակցության հուշագիրը ստորագրել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ Վերջինս ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին՝ ընտրական գործընթացների ուղղությամբ շարունակական գործունեություն իրականացնելու և գործընթացները լավարկելու համար: «Հայաստանի ընտրական վերջին գործընթացները ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի այդ ընտրությունները լինեն ամենաթափանցիկ և ամենաարդար, և մենք դա գործով ապացուցել ենք սկսած 2018 թվականից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով իրականացվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են երկրում օրինականության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ֆինանսական վերահսկողության բարձրացմանը: Մասնավորապես, ըստ Արայիկ Հարությունյանի, համակարգային բարեփոխումներ են իրականացվել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման և ուժեղացման համար, ինչպես նաև պետական կառավարման և վերահսկողության մարմինների ընդհանուր կարողությունների զարգացման ուղղությամբ։

Արայիկ Հարությունյանը բարեփոխումների կարևոր բաղադրիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների նպատակային ամրապնդումը, այդ թվում՝ մասնագիտական կարողությունների զարգացումը, տեխնիկական հագեցվածության բարելավումը, թվային և վերլուծական գործիքների կիրառումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներառումը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ բոլոր այս քայլերն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը դրանց նկատմամբ։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդերշտրամը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն և այլ հյուրեր։

Դեկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ