ուրբաթ, 12 դեկտեմբերի 2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Ցուցահանդեսում ընդգրկված են շուրջ 100 նմուշներ, որոնց մի մասը ներկայացվում է առաջին անգամ: Այն ամփոփում է գեղանկարչի շուրջ 6 տասնամյակի ստեղծագործական ուղին։












