Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 դեկտեմբերի 2025

Տեղի է ունեցել ջրային ոլորտի խնդիրների հասցեագրմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը





Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 22.07.2024թ-ի N690-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։

Նիստի մասնակիցները քննարկել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցելու ոլորտում ունեցած հարաբերությունների զարգացման և առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակները: Մասնավորապես՝ քննարկվել են խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման կամ վերակառուցման շարունակական աշխատանքները, ինչպես նաև տարբեր ջրաղբյուրներից ջրառի ներգրավման հնարավորությունը՝ նպատակ ունենալով բարելավել Երևան քաղաքի և մարզերի բնակավայրերի կայուն խմելու ջրամատակարարումը և պատշաճ ջրահեռացումը:

Քննարկվել են նաև փոքր և միջին ջրամբարաշինության նպատակով պլանավորված ծրագրերը և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Հանրային ներդրումային կոմիտեի հավանությանն արժանացած՝ Քասախի, Ելփինի, Աստղաձորի, Լիճքի և Արթիկի ջրամբարների կառուցման ծրագրերի հետագա աշխատանքների պլանավորման գործընթացներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ներառված մի շարք այլ ջրամբարների ուսումնասիրության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ջրային ոլորտում ռազմավարական մոտեցումների շարունակական զարգացման ու արդյունավետ ներդրումների ապահովման անհրաժեշտությունը՝ այդ ուղղություններով տալով համապատասխան հանձնարարականներ:
 

Դեկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ