Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հոկտեմբերի 2025

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից










Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Կառավարությունն ընդունել է որոշում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք., Թա-տերական փողոց, 1/1 սպայի տուն հասցեում գտնվող, 2024 թվականի մայիսի 8-ի դրությամբ 365 125 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 357 877 418 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2214․05 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտա¬գործման ու սպասարկման համար հատկացված 0.229349 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին՝ համաձայն հիմնադրամի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի՝ գույքը վերակառուցելու և «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն» հիմնելու նպատակով։

Գույքը Հիմնադրամին նվիրաբերելու նպատակով առաջարկվող գործարար (ներդրումային) ծրագրի համաձայն՝ նախատեսում է նվիրաբերվող գույքը վերակառուցել, բարեկարգել և վերազինել, որի արդյունքում կստեղծվի հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Վանաձոր քաղաքում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ շուրջ 27000 պատանիներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ որակյալ արտադպրոցական կրթություն 14 հիմնական ուղղություններով։ Այս ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամի կողմից 3 տարիների ընթացքում կիրականացվի 1 800 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Ծրագիրը շարունակական է, չունի ավարտման հստակ ժամկետ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավելել է, որ 2011 թ-ից գործող Թումոյի առաջին կենտրոնը բացվել է Երևանում. «Բայց արդեն ունենք 6 կենտրոն հանրապետության ողջ տարածքում: Եվ, ըստ էության, Վանաձորի կենտրոնը կդառնա թվով 7-րդը: Խոսքը վերաբերում է ստեղծարար տեխնոլոգիաների ամբողջական կենտրոնին՝ որպես համալիր կենտրոն: Բայց նաև ունենք 40 տուփեր, այսպես ասած, ավելի փոքր Թումո-ներ, որտեղ 12 և ավել տարիքի երեխաներն անցում են ինքնուսուցման փուլեր»: Ըստ Արթուր Մարտիրոսյանի ներկայացրած տվյալների, շահառումների ընդհանուր թիվն այս պահին 21 հազար է 12-ից մինչև 18 տարեկան երեխաներ, ինչպես նաև կա 1000 շրջանավարտ: «Ինչ վերաբերում է Հայաստանին: Նաև կուզեմ նշել, որ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Կապանում այս տարի մարտին բացված կենտրոնն է եղել, իսկ առաջիկայում նրանք ունեն պլաններ ընդլայնվելու է Հայաստանում՝ Վանաձորում, Էջմիածնում, Մասիսում, Արմավիրում, Աբովյանում, Աշտարակում, Մարտունիում և Սիսիանում՝ հարակից 26 տուփերով: Իսկ ինչ վերաբերում է աշխարհում ընդլայնմանը, և դա մեր կրթության զարգացման պետական ծրագրի երեք առաջնահերթություններից է՝ կրթության արտահանում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացումն է, այդտեղ մենք ևս Արտաքին գործերի նախարարության և ԲՏԱ մեր գործընկերների, այսինքն՝ ամբողջ Կառավարության աջակցությամբ իրենց օգնում ենք, որ ընդլայնվեն: Վերջինը Տոկիոյում բացվեց, բայց այս պահին իրենք գործում են Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում և ԱՄՆ-ում, և առաջիկայում պլանների մեջ է, որ բացեն տարբեր այլ երկրներում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:


Կսահմանվեն Կառավարությունից ստացվող աջակցության գումարների գծով արտոնյալ հարկային կարգավորումներ


Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծի նպատակը պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է: Նախագծով առաջարկվում է, անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա¬կան աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները, իսկ ծախս չեն համարվում պետության կողմից ֆինան-սավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները: Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ առաջարկվող դրույթների կիրառությունը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա խնդիրը նկատվել է հատկապես 2024 թվականից սկսած՝ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրա-մա¬կան միջոցների մասով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել միատեսակ մոտեցում պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առումով, ինչպես նաև նախատեսվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս կարգավորումը դրական ազդեցություն ունի նաև լիզինգի գործարքների տոկոսադրույքների վրա և հույս հայտնել, որ բանկային համակարգը նույնպես կարձագանքի այս կարգավորմանը:

 

Աջակցություն կցուցաբերվի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը։

Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն լուծելու հետևյալ հիմնախնդիրները՝ Հայաստանի սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների համար լրացուցիչ աջակցության տրամադրումը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացման նպատակով՝ հաշվի առնելով Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո քաղած դասերը (ներառյալ՝ վթարների դեպքում ջրածնի առաջացմամբ կապված վտանգները), աջակցության տրամադրում միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին և Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին։

Կոմիտեի և կենտրոնի կարողությունների բարձրացումը հնարավորություն կտա՝ դիտարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված «Անվտանգության պարբերական հաշվետվությունը», գնահատել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունը անվտանգության գործող կանոնների և նորմերի պահանջներին, գնահատել ՀԱԷԿ-ի սթրես-թեստի ազգային պլանում և անվտանգության բարձրացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացումը, հասնել միջուկային անվտանգության մշակույթի, միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության չափանիշների արդյունավետ իրականացմանը։

 

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից

 

Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն: Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հավելել է. «Ինչպես գիտենք, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են եղել, ունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ատեստավորման համակարգն է ներդրվել և այլն, և միայն այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների քանակը կազմում է 4220 և աճի միտում ունի. այն ժամկետային զինծառայողներն են, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ և դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարի ծառայության ժամկետով: Կցանկանամ հավելել, որ բացի Կառավարության 2021-2026թթ. ծրագրում ընդգրկված լինելուց, սույն նախաձեռնության մասին արձանագրվել է նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ծրագրում: Խնդրում եմ հավանության արժանացնել և այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի»:


Տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան մթերել Վայոց ձորի մարզի տարածքում արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողը


Կառավարությունը որոշմամբ հաստատվել է 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը: Սահմանվել է, որ 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից։

Որոշման ընդունումը պայմանավորված է «2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Վայոց ձորի մարզում 2025 թվականին խաղողագործների կողմից արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի Վայոց ձորի մարզում արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման համար և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝ Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում, առնվազն 700 տոննա և ավելի քանակի մեջ հաշվի չի առնվում և սուբսիդավորում չի տրամադրվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար։

Որոշմամբ հաստատվում են նաև միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը և մթերվող Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը։ Միջոցառման շրջանակներում Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումն առաջարկվում է կատարել մարզպետների աշխատակազմերի կողմից։ Աջակցության տրամադրման առնվազն 700 տոննա շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ ծրագրից չկարողանան օգտվել գինու արտադրության նպատակով Արենի և Ոսկեհատ մթերող տնտեսավարողները՝ գինու արտադրության ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չստեղծելու նպատակով։

Ծավալվել է քննարկում խաղողի մթերումներին աջակցման բանաձևի շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, և այդ հարցով պետք է ավելի պարբերաբար զբաղվենք: Մենք պարբերաբար այս խնդիրները քննարկում ենք այն ժամանակ, երբ բերքն է հասնում, բերքահավաք է և հավաքած բերքից մարդիկ չգիտեն, թե ինչ անել, մենք էլ ստիպված սուբսիդավորում ենք: Եթե ավելի պարբերաբար զբաղվենք, կարծում եմ, ավելի համակարգված օժանդակության ծրագրեր կգեներացնենք, որոնք հնարավորություն կտան, որ այդ բիզնեսն աշխատի, ոչ թե ամեն ցիկլում օժանդակության հաշվին գոյատևի»:


Ձեռք կբերվեն ծառայություններ Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման համար


««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ստեղծել Ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է՝ կրթության, հետազոտության և արդյունաբերության ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակով՝ ապահովելու տնտեսվարող սուբյեկտների պահանջները բավարարող առաջադիմական կրթություն և հետազոտական արդի միջավայր։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ստացվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։

UCL-ն իր գերազանցության մոդելն այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնելու նպատակով մատուցում է խորհրդատվական ծառայություններ միայն իր դուստր կազմակերպության՝ Միացյալ Թագավորության օրենսդրությամբ հիմնադրված և գործող «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերության միջոցով։ Այսինքն, միայն «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունն (այսուհետ՝ «Կազմակերպություն») ունի բացառիկ իրավունք UCL-ի անունից մատուցել խորհրդատվական ծառայություններ՝ UCL-ի հարուստ փորձը վճարովի հիմունքներով տարածելու նպատակով։ Կազմակերպությունը, կիրառելով UCL-ի եզակի փորձը, օժանդակում է ուսումնական հաստատություններին իրենց վերափոխման գործընթացում` խթանելով երկարաժամկետ կայուն զարգացումը, ինչպես նաև համակարգային մտածողությունը և նորարարությունը։

Սույն որոշման ընդունմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կթույլատրվի կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ մեկ անձից գնման ձևով` Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման համար, ինչը հնարավորություն կտա պատշաճ կերպով ապահովելու Ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը:


Շարունակվում է ԼՂ ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ:

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով տվյալ որոշմամբ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (2025 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին


Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը՝ մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3 100 000 եվրո (երեք միլիոն հարյուր հազար եվրո), ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300 000 եվրո (երեք հարյուր հազար եվրո):

ԳԴՀ կառավարությունը Համաձայնագրի 1-ին կետով ներկայացված՝ վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15 600 000 եվրո ընդհանուր արժեքով (տասնհինգ միլիոն վեց հարյուր հազար եվրո)։ Նշված ծրագրերի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ/GIZ):


81 բնակելի տարածք ամրացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Հայաստանում բնակարանային մատչելիության խնդրի լուծման նպատակով


Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակելի տարածքները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի հետ համատեղ «Բնակարանային մատչելիության բարձրացում Հայաստանում. սոցիալական բնակարանաշինության զարգացման համապարփակ հայեցակարգ և գործողությունների ծրագիր» նախագծի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 25-ի ՆՄ//35945-2024 գրությամբ դիմել է պետական մարմինների ղեկավարներին Հայաստանում բնակարանային մատչելիության խնդրի լուծմանը աջակցելու առաջարկով:

Հաշվի առնելով Նախարարության առաջարկությունը, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված անձանց և բնակչության այլ խոցելի խմբերի բնակարանային կարիքների լուծման անհրաժեշտությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Նախարարության կողմից իրականացվել են բնակելի տարածքների գույքագրում, որի արդյունքներով առաջարկվում է Կոմիտեի հաշվեկշռից հետ վերցնել թվով 81 բնակելի տարածք և ամրացնել Նախարարությանը։


Որոշում է կայացվել մարզերում դպրոցականների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման վերաբերյալ


Կառավարությունը որոշում է կայացրել, որ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միջգերատեսչական մասնագիտացված խմբի միջոցով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերը, նախաորակավորված մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերն ու ապահովման տեսակները, կանխավճարի չափը և մարման կարգը, ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտով:

Տվյալ պահին հանրապետության տարածքում հաշվարկված թվով 101 կենտրոններին միավորման ենթակա են շուրջ 205 բնակավայրեր, որոնցից 187 բնակավայրերի աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6200: Ընդ որում, բնակավայրերից կենտրոն հեռավորության միջին ցուցանիշը 7 կմ է (նվազագույնը 1.5 կմ, իսկ առավելագույնը 24 կմ): Մինչև 2027 թվականի հունվար նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 81 կառուցվող դպրոցներ, ինչպես նաև վերանորոգվող դպրոցներ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով բնակավայրերից դեպի կենտրոնների դպրոցներ և հակառակ ուղղությամբ դպրոցականների տեղափոխման կենտրոնացված կարգով կազմակերպումը, որոշվել է առաջին փուլով ձեռք բերել շուրջ 35 տրանսպորտային միջոցներ, հետագա փուլերով ձեռք բերելով և ամբողջացնելով անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը: Արդյունքում կապահովվի դպրոցականների անվտանգ և կենտրոնացված կարգով տեղափոխումը դպրոցներ, ինչը կբարձրացնի կրթության մատչելիությունը, հատկապես սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի երեխաների համար, կնպաստի նաև ժողովրդավարական և սոցիալական խնդիրների լուծմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացվում ՀՀ մարզերում բնակավայրերից դեպի կենտրոնների դպրոցներ աշակերտների տեղափոխման համար հատուկ կահավորված մինչև 35 տեղանոց տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար «Մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հաշվի առնելով, որ գնումը կազմակերպվելու է երկու փուլով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի և 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա:

 

 

 

 

 

 

 

Հոկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ