Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 հոկտեմբերի 2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործընկեր պետությունների և միջազգային զարգացման կառույցների ներկայացուցիչներին






Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ղարաբաղի հայ փախստականների կենսակայունացման և զբաղվածության աջակցության շրջանակի վերաբերյալ զարգացման գործընկերների մասնակցությամբ հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ հինգ տասնյակ ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը անդրադարձել է բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման ընթացիկ իրավիճակին՝ բարձր գնահատելով գործընկերների հետ այս ուղղությամբ ձևավորված համագործակցությունը: Անդրադառնալով առաջիկա տարիներին նախատեսվող առաջնահերթ անելիքներին՝ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ կենսակայունացման և զբաղվածության արդյունավետ հնարավորությունների և հավելյալ խթանների տրամադրման ուղղությամբ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Կառավարության առաջնորդությամբ և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ մշակված՝ փախստականների և նրանց հյուրընկալող համայնքների կենսակայունացման շրջանակային փաստաթուղթը, ինչպես նաև տրվել է դրա իրականացման ուղղությամբ միջազգային զարգացման և հումանիտար գործընկերների հետ համակարգման շրջանակի մեկնարկը:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում զարգացման գործընկերների հետ համագործակցությանը՝ ընդգծելով դրամաշնորհային ռեսուրսների հավաքագրման շարունակականության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդող ծրագրային շրջափուլերի համար:

Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, միջազգային կառույցների և պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
 

Դեկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ