Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 հոկտեմբերի 2025

Կայացել է Հայաստանի զարգացման գործընկերների համակարգման հարթակի հանդիպումը




Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացման գործընկերների համակարգման հարթակի հերթական հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ վեց տասնյակ ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում էր հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը՝ ռազմավարական կառավարման և թվային վերափոխման ուղղություններով:

Միջոցառման բացման իր ելույթում փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին մասնակցության համար՝ կարևորելով դրանց ներդաշնակեցումը Հայաստանի ռազմավարական նպատակների ու գերակայությունների հետ:

«Հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ յուրաքանչյուր աշխատանք իր ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն է ունենում մեր երկրի կայուն զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման վրա»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում զարգացման գործընկերներին ներկայացվել են Կառավարության հետ համատեղ աշխատանքի հետագա անելիքները և առաջիկա համագործակցության կառուցվածքն ու ուղղությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ռազմավարական կառավարման նոր համակարգին, նախատեսված վեց ռազմավարությունների ուղղություններին, Հայաստանի զարգացման աջակցության կառավարման համակարգի էլեկտրոնային հարթակին և թվային վերափոխման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել միջազգային գործընկերներին հետաքրքրող հարցերի շուրջ մտքերի փոխանակում և կողմերը ստանձնել են հանձնառություն շարունակելու համատեղ աշխատանքը հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում:

Հոկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ