երկուշաբթի, 13 հոկտեմբերի 2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի հետ
Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակության միջև: Արայիկ Հարությունյանը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ զարգացումների շրջանակներում, ինչպես նաև ընդգծել Գերմանիայի զարգացման ծրագրերի դերն ու աջակցությունը Հայաստանում սոցիալ-տնտեսական, բնապահպանական, պաշտպանական, լավ կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ ուղղությունների զարգացման հարցում:
Իր հերթին Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը շեշտել է գերմանական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ տարբեր ուղղություններով զարգացման խորացման և ընդլայնման քայլերը: Գերմանիայի դեսպանը կարևորել է արդյունավետ բանակցություններն առաջիկայում սպասվող Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում և հայտնել պատրաստակամություն՝ աջակցելու ժողովրդավարական արժեքների հաստատմանը Հայաստանում:
Կողմերը մտքեր են փոխանակել մասնակցային կառավարման և բարեփոխումների իրականացման վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով ուղղել ջանքերը դրանց արդյունավետ իրականացման ուղղությամբ: