Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 հոկտեմբերի 2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԱԲ հանրային հատվածի և կորպորատիվ ֆինանսավորման գլոբալ հաճախորդների ներդրումային հարցերով պատասխանատու գլխավոր տնօրենին



Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) հանրային հատվածի, ծրագրերի և կորպորատիվ ֆինանսավորման գլոբալ հաճախորդների ներդրումային հարցերով պատասխանատու գլխավոր տնօրեն Կոնստանտին Լիմիտովսկիին։

Ողջունելով Կոնստանտին Լիմիտովսկիի այցը Հայաստան՝ Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ անդամակցությունը բանկին նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցելու, ինչպես նաև ամենատարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման համար պետական ու մասնավոր կապիտալ ներգրավելու տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնստանտին Լիմիտովսկին ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը և վստահություն հայտնել, որ իր այցը լավ հնարավորություն կստեղծի Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին ծանոթանալու, ինչպես նաև երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները ձևավորելու տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, էներգետիկայի, ջրային համակարգի կառավարման և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակի։
 

Հոկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ