Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետն ընդունեց Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) փոխնախագահ Կլեմենս վան դե Սանդին, որը ղեկավարում է IFAD-ի կողմից տարբեր երկրներում իրականացվող վարկավորման գործընթացը և պատասխանատու է դրա հաջող իրագործման համար: Հանդիպմանը ՀՀ վարչապետը գոհունակություն հայտնեց հիմնադրամի հետ կառավարության իրականացրած 2 ծրագրերի արդյունավետության կապակցությամբ և հույս հայտնեց, որ նոր՝ 3-րդ ծրագիրը նույնքան հստակորեն կիրագործվի: Անդրանիկ Մարգարյանը ծրագիրը կարևորեց հատկապես լեռնային և սահմանամերձ շրջաններին օժանդակության, գյուղատնտեսական աշխատանքներին աջակցության, այս ոլորտի բիզնեսի զարգացմանը խթանելու տեսանկյունից, ընդգծելով, որ դա որոշակիորեն կկարգավորի այդ բնակավայրերում միգրացիոն գործընթացները, կնպաստի աղքատության կրճատմանը: ՀՀ վարչապետը խոսեց նաև ոլորտի համար մեծ կարևորություն ունեցող հեռանկարային ծրագրերից, այն է՝ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի կայացումը և անցումը երկարաժամկետ վարկավորմանը, քանի որ, ըստ նրա, գյուղատնտեսության մեջ մեկ-երկու տարով տրվող վարկերը մեծ արդյունավետություն ապահովել չեն կարող: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի փոխնախագահ պարոն Կլեմենս վան դե Սանդը ևս բարձր գնահատեց Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը: Նա ողջունելի համարեց կառավարության կողմից ջրային ռեսուրսների կառավարման պետական կոմիտեի ստեղծումը, որը մեծապես կնպաստի նաև իրենց ծրագրերի արդյունավետ իրագործմանը: ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո IFAD-ի փոխնախագահ Կլեմենս վան դե Սանդը ՀՀ գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանի հետ ստորագրեց 3-րդ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների զարգացման» ծրագիրը, որը կիրագործվի 4 տարում, հիմնականում ներառելով Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը: Ծրագրի ընդհանուր արժեքը 18.1 մլն ԱՄՆ դոլար է, որից 15.5 մլն IFAD-ի վարկն է, 2.6 մլն ԱՄՆ դոլարը կհամաֆինանսավորի ՀՀ կառավարությունը:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ