հինգշաբթի, 25 սեպտեմբերի 2025
Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպման պատասխանատուների հետ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի արարողակարգային և միջազգային հարցերի, տրանսպորտի և տեղաշարժի կազմակերպման, ինչպես նաև անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյաների հետ:
Հանդիպումները տեղի են ունենում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերի կազմակերպման նպատակով՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև փոխանակումների շրջանակներում:
Կողմերը քննարկել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընդունելության կազմակերպմանը և արարողակարգին, տրանսպորտի տեղաշարժին, ինչպես նաև ներքին անվտանգության և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը ոչ միայն Ֆրանկոֆոնիայի խաղերի, այլ ընդհանուր՝ մեծ միջոցառումների կազմակերպման շրջանակներում: