Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 20 սեպտեմբերի 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն




Երևանում ս.թ. սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել են Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը և այս ուղղությամբ ծավալուն մտքերի փոխանակում են ունեցել։ Հայաստանը և ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Հանձնակատար Կոսի առաջին այցը Հայաստան նշանավորում է երկկողմ հարաբերություններում աննախադեպ դինամիկ պահ։ Նա ողջունել է Հայաստանի քայլերը՝ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ։

Հանձնակատար Կոսը ողջունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջերս՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացը: Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը մեծ քայլ է դեպի երկու երկրների միջև և ամբողջ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղություն: Եվրոպական միությունը պատրաստ է շարունակելու աջակցել խաղաղության հաստատմանը և ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ՝ նպաստելով տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը:

Հանձնակատար Կոսը նաև ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը։

Հանդիպման ընթացքում հանձնակատար Կոսը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից 2024 թվականի ապրիլին հայտարարված՝ Հայաստանին աջակցելու համար նախատեսված 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ մասնաբաժնի (202,5 միլիոն եվրո) հաստատման մասին։ Սա ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգում սահմանված հավակնոտ ռազմավարական առաջնահերթությունները կդարձնի գործողություններ։

Այս երկրորդ մասնաբաժնի շրջանակներում ԵՄ-ն առաջ է բերում 90 միլիոն եվրոյի համապարփակ բազմաոլորտային բյուջետային աջակցություն: Այս ծրագիրը կխթանի առևտրի դիվերսիֆիկացման, տրանսպորտի, էներգետիկայի, մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում հիմնական ոլորտների, ինչպես նաև կրթության և զբաղվածության ոլորտներում հիմնական ոլորտային բարեփոխումները՝ անդրադառնալով նաև խոցելի խմբերին, այդ թվում՝ փախստականներին՝ նպաստելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմադրողականության խթանմանը։

Դրա արդյունավետ իրականացումն ապահովելու համար փոխվարչապետ Գրիգորյանը և հանձնակատար Կոսը մեկնարկել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն: Սա կլինի բարեփոխումների թիրախների առաջընթացի համակարգման և մոնիթորինգի հարթակ: Այն կղեկավարվի փոխվարչապետի գրասենյակի կողմից՝ համապատասխան նախարարությունների և ԵՄ-ի հետ համատեղ:

Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և եվրոպական լավագույն փորձին: Այս համատեքստում Հայաստանը վերահաստատում է իր անսասան պատրաստակամությունը հասնելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրում (VLAP) սահմանված չափանիշներին: Վիզաների ազատականացումը վերաբերում է ոչ միայն շարժունակության ընդլայնմանը, այլև մարդկանց միջև կապերի ամրապնդմանը, երիտասարդական և կրթական փոխանակումների խթանմանը, ինչպես նաև բարեփոխումների գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Հանձնակատար Կոսը նաև հայտարարել է ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման լրացուցիչ աջակցության մասին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և բարեփոխումների ուղուն:

Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն համագործակցել նաև «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակում գործընկեր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ ներառական աճը և կապակցվածությունը խթանող առաջնահերթ ներդրումները առաջ մղելու նպատակով: 2021 թվականից ի վեր «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը, և սեպտեմբերի 19-ին արված հայտարարությունը խոստանում է արագացնել այս ներդրումային հոսքագիծը:

ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտային կապի ոլորտներում ներդրումներ կատարելուն՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ: Այս համատեքստում հանձնակատար Կոսը նաև ներկայացրել է ԵՄ միջտարածաշրջանային կապի օրակարգի զարգացումները, որը Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի հետ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով: Այս նախաձեռնությունը կլինի ԵՄ Սևծովյան ռազմավարության առաջատարը և ընդգծում է Հայաստանի դերը տարածաշրջանային փոխկապակցվածության մեջ:

Ամփոփելով փոխվարչապետ Գրիգորյանը և հանձնակատար Կոսը փաստել են, որ ս.թ. սեպտեմբերի 19-ի հանդիպումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում և կոչ են արել կատարել մինչ այժմ գրանցված առաջընթացի վերանայում 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի հաջորդ նիստում։
 

Սեպտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ