Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 սեպտեմբերի 2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին



Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ընթացքի, ինչպես նաև ջրային համակարգի և կոշտ թափոնների կառավարման ուղղություններով հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի ընթացքին և վերջիններիս սոցիալ-տնտեսական ներառմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ կողմից բռնի տեղահանվածների ձեռնարկատիրական գործունեության խթանման, ինչպես նաև վերջիններիս վերապատրաստման և որակավորման բարձրացման միջոցով զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականցվող աշխատանքները:
 

Սեպտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ