չորեքշաբթի, 17 սեպտեմբերի 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը և դեսպանի հետ մտքեր փոխանակել համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարին: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրին, պարենային և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերին: