ուրբաթ, 12 սեպտեմբերի 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին վեց տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մաքսային և տեխնիկական կանոնակարգերին: