հինգշաբթի, 31 հուլիսի 2025
Կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին։
Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ միգրացիոն իրավիճակի փոփոխման միտումների և դրանց արդյունքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տեսանկյունից ծագող ռիսկերի վերաբերյալ։ Արձանագրված խնդիրների արդյունավետ հասցեագրման նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։