Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 ապրիլի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև վերջին տարիներին նկատելի առաջընթացը՝ ավանդական կապերի վերականգնման, քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, վարչապետը նշել է, որ դրան նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, հարցերի լայն շրջանակի քննարկումները: Նա ընդգծել է համագործակցության ակտիվացումը, մասնավորապես, ռազմական ոլորտում, ինչին, ըստ նրա, կնպաստի նաև Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի ներկայիս այցը Հայաստան: Գեդիմինաս Կիրկիլասը ևս հայտնել է իր երկրի պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի հետ: Նշելով, որ որպես պաշտպանության նախարար իր առաջին պաշտոնական այցը տարածաշրջան սկսել է Հայաստանից, նա կարևորել է, իր խոսքերով, պատմական հարուստ անցյալ և ինքնատիպ մշակույթ ունեցող մեր երկրի հետ համագործակցությունը՝ ինչպես պաշտպանության, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Մանավանդ որ, ըստ նրա, վերջին տարիներին նկատելի է Հայաստանի առաջընթացը տնտեսության զարգացման, եվրոպական արժեքային համակարգին ինտեգրման և այլ ուղղություններով:


Կողմերը նշել են, որ չնայած մեր երկրների հեռավորությանը, Հայաստանի շրջափակման պայմաններում՝ հատկապես սահմանափակ տրանսպորտային հնարավորություններին, ապրանքաշրջանառության փոքր ծավալներին, առևտրատնտեսական համագործակցության խթանումը ևս բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Առկա իրավիճակում, ըստ վարչապետի, անհրաժեշտ է ավելի արդյունավետորեն օգտագործել նաև բազմակողմ համագործակցության հնարավորությունները: Նկատի ունենալով, որ 2004թ. Լիտվան անդամագրվել է Եվրամիությանը, իսկ Հայաստանը՝ նպատակաուղղված բարեփոխումների շնորհիվ, ընդգրկվել է «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ, վարչապետը հույս է հայտնել, որ այդ ամենի շնորհիվ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում եվրոպական երկրների հետ մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակով կառուցելու, իսկ հայ-լիտվական քաղաքական, տնտեսական ու ռազմական համագործակցությունը նաև եվրոպական շրջանակներում զարգացնելու համար: Անդրանիկ Մարգարյանը և Գեդիմինաս Կիրկիլասը Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը կարևորել են, մասնավորապես, ռազմական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:


Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում համագործակցությանն ուղղված գործընթացների ակտիվացման, տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, որում, ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, կարևոր է նաև Լիտվայի ու Բալթյան մյուս երկրների վարած հավասարակշիռ քաղաքականությունը Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի համատեքստում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող խնդիրների:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ