Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հուլիսի 2025

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը




Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան:

50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում:

Ծրագիրն այդ թվում կնպաստի Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը և արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել են «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային համաձայնագրի ստորագրումը և շնորհակալություն է հայտնել ԵՆԲ գործընկերներին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքների համար՝ մաղթելով այս կարևոր ծրագրի արդյունավետ իրագործում։

«Հայաստանի կառավարության և Բանկի միջև համագործակցությունը գալիս է ամրապնդելու այս օրերին ավելի ինտենսիվ փուլ մտած Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը, որոնք հիմված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունությունն ավելացնելու համընդհանուր մոտեցումների վրա»,-նշել է Մհեր Գրիգորյանը:

Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

 




 

Օգոստոս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ