Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 ապրիլի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր - Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու շինարարության 2-րդ փուլի, Երևանի Արաբկիր համայնքի եկեղեցու և Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվող շինարարական աշխատանքների ծրագրերը: «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2005-2007 թթ. իրականացվող ծրագրով նախատեսվում է հիվանդների վիրահատման և հետվիրահատական բուժման պայմանների բարելավում, վիրահատարանների և վիրահատական սենյակների վերակառուցում, նոր լապարասկոպիկ վիրաբուժության վիրահատարանի ստեղծում, բժշկական սարքավորումների և կահույքի ապահովում: «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ներառական ուսուցում» ծրագրի իրականացմամբ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն նախադպրոցական, ինչպես նաև դպրոցական հաստատություններում երեխաների (ներառական) ուսուցման համար:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների՝ մասնավորապես, ԱՄՆ-ի «Հայերին բժշկական օգնություն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության, Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի, «Շվեդական ապավեն» բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 8 ծրագրեր:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ