երեքշաբթի, 24 հունիսի 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա հնարավորություններին և խնդիրներին, մտքեր են փոխանակվել դրանց հասցեագրման ուղղությամբ հնարավոր անելիքների վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները՝ դրանք առավել առարկայական քննարկելու և Կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։
Գործարար միությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները լինելու են շարունակական։