ուրբաթ, 20 հունիսի 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։ Մհեր Գրիգորյանը և Ալեքսանդր Բեգլովն կարևորել են նաև մշակութային ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականությունը: