Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հունիսի 2025

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովին







Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան–Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն իրենց զարգացման առումով այլ մակարդակի են բարձրացել։ Որպես Հայաստան–Վրաստան միջկառավարական հանձնաժողովի վերջին տարիներին գրեթե բոլոր նիստերին մասնակցած պաշտոնյա՝ պետք է ասեմ, որ դա գալիս է այն փոխվստահության բարձր մակարդակից, որ կա այսօր երկու երկրների ղեկավարության և կառավարող ուժերի միջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ Հայաստանի առումով չկա որևէ այդպիսի երկիր, որի ղեկավարների հետ ավելի ինտենսիվ են շփումները, այդ թվում՝ անձնական շփումները, քան Հայաստանի և Վրաստանի միջև, և ընդգծել, որ տպավորությունն այնպիսին է, որ Վրաստանի գործընկերների դեպքում էլ է այդպես։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր հարցի շուրջ երկկողմ քննարկումները և հարցերի կարգավորումները տեղի են ունենում անմիջական գործընկերային մթնոլորտում:

Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շարվաշիձեն պատասխանել են համաժողովի մասնակիցների հարցերին:

Միջոցառման նպատակն է Վրաստանի վերլուծական դաշտի մի շարք հեղինակավոր փորձագետներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրել տեղեկատվություն Հայաստանի կառավարության արտաքին, անվտանգային, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Հունիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 

-

Արխիվ