Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 ապրիլի 2005


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Հանձնաժողովը քննարկել է աշխատանքային խմբերի կողմից Ազգային ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:


Ներկայացնելով 2004թ. սկզբին ՀՀ կառավարության կողմից Ազգային ծրագրի մշակմանը ձեռնարկելուց հետո, հանձնաժողովի 24 աշխատանքային խմբերի կատարած աշխատանքները, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանը նշել է, որ աշխատանքների կազմակերպման ներկայիս մակարդակը և մինչ այժմ կատարված աշխատանքների ծավալը թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք ընթանում են հաստատված ժամանակացույցի համաձայն: Նա ընդգծել է, որ այս տարվա փետրվարին Բրյուսելում կայացած ՀՀ կառավարության, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում Եվրահանձնաժողովն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի կողմից իրականացվող Ազգային ծրագրի մշակման առաջընթացի վերաբերյալ և լրացուցիչ աջակցություն է խոստացել այդ աշխատանքներին: Հանձնաժողովի աշխատանքային խմբերի հետ, Ազգային ծրագրի մշակման աջակից մարմին հանդիսացող AEPLAC-ի համագործակցության արդյունքները ներկայացրել է AEPLAC-ի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նկատի ունենալով, որ 2005թ. աշնանը նախատեսված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է քննարկել Գործընկերության և համագործակցության համաձայնագրի ազգային ծրագրի մշակման և իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացը և ձևավորել ծրագրի իրականացմանն ուղղված իր աջակցության միջոցառումները, նիստում որոշակի հանձնարարականներ են տրվել աշխատանքային խմբերի կողմից կատարվող աշխատանքներն ավելի ակտիվացնելու, ինչպես նաև արդյունավետության բարձրացման նպատակով, դրանց նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ