երեքշաբթի, 10 հունիսի 2025
Հերքում
Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիեւն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ