երեքշաբթի, 10 հունիսի 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «ՔոնթուրԳլոբալ» ընկերությունների խմբի տարածաշրջանային տնօրենին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «ՔոնթուրԳլոբալ» ընկերությունների խմբի Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր գործադիր տնօրեն Կարլո Զորզոլիին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության ընթացիկ գործունեությանը, ոլորտային զարգացումներին, ինչպես նաև առաջիկա տարիների առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: