Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 ապրիլի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման Դե Կրոոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Նշելով Հայաստանի և Բելգիայի միջև վերջին տարիներին՝ մասնավորապես, 2003թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո, երկկողմ շփումների ակտիվացումը, վարչապետը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի երկու պետությունների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը: Նա շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին՝ միջազգային կազմակերպություններում մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում աջակցելու կամ հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու համար: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ևս Հայաստանն ակնկալում է Բելգիայի խորհրդարանականների աջակցությունը՝ մեր երկրի վերաբերյալ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից նախապատրաստվող հավասարակշռված զեկույցների ընդունման հարցում: Կարևորելով Հարավային Կովկասի մյուս երկրների շարքում Եվրամիության «Նոր հարևանության քաղաքականության» մեջ ընդգրկումը, վարչապետը նշել է, որ Հայաստանը ակնկալում է Բելգիայի աջակցությունը նաև այդ շրջանակներում մեր երկրի հետ անհատական գործողությունների ծրագրի շուտափույտ մշակման խնդրում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԽ-ի ջանքերը Հարավային Կովկասում կայունության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի առավել ակտիվ ընդգրկումը ԵՄ հովանու ներքո տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերում, ինչը, վարչապետի համոզմամբ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում առկա հակամարտությունների՝ այդ թվում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերին:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին՝ դեռ 1998թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտող բանաձև ընդունելու համար:


Հանդիպման ժամանակ, Բելգիայի խորհրդարանի նախագահի խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է նաև մեր երկրում տնտեսական բարեփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները: Գոհունակությամբ ընդգծելով, որ Բելգիան հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը, Անդրանիկ Մարգարյանը և Հերման Դե Կրոոն նշել են, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունը դեռևս զգալի ներուժ ունի, ինչին կարող է նպաստել խորհրդարանական կապերի ակտիվացումը ևս:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ