Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 ապրիլի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ 2000թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով եկամուտների գծով արձանագրվում է 172,132,794.9 հազար դրամ, ծախսերի գծով՝ 222,886,443.3 հազար, բյուջեի դեֆիցիտը՝ 50,753,648.4 հազար դրամ: Նշվեց, որ 2000թ. հանրապետությունում տնտեսական ակտիվությունը կրել է դեռևս նախորդ տարվա անկայուն քաղաքական մթնոլորտի բացասական ազդեցությունը, որը հատկապես վառ դրսևորվել է տարեսկզբին: Մասնավորապես, հունվար ամսին 1994թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է տնտեսական անկում՝ 0,4%-ով: Սակայն հաջորդող ամիսների ընթացքում նկատվել է տնտեսության որոշակի աշխուժացում և տարեվերջին հանրապետությունում գրանցվել է 6% տնտեսական աճ, ինչը 2.7 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ցուցանիշից և 1.5 տոկոսով՝ ծրագրավորված մակարդակից: Արդյունքում համախառն ներքին արդյունքը կազմել է 1,032,629.9 մլն դրամ: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նույն ժամանակաշրջանում կազմել է 98,7%՝ նախորդ տարվա 100,1%-ի և տարեկան ծրագրավորված 103,9%-ի դիմաց: Բնակչության բարեկեցությունը բնութագրող՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 503 դոլար, նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.2%-ով, իսկ արտադրողականությունը բնութագրող՝ մեկ աշխատողին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 1,491.8 դոլար, նախորդ տարվա նկատմամբ աճելով 6.3%-ով: Օրենքի նախագծով տրված են ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքը, հարկաբյուժետային քաղաքականությունը, 2000 թ. պետբյուջեի եկամուտների, ծախսերի ու պակասորդի վերլուծությունը: Վարչապետը բավարար գնահատելով տարեկան ցուցանիշները, նշեց, որ թեև տարեսկզբի անհաջող մեկնարկին, նախագահ-կառավարություն-ԱԺ միասնական ջանքերով հաջողվել է իրավիճակում բեկում մտցնել՝ տնտեսության մեջ դրական միտումներ ապահովելով: Ա. Մարգարյանի խոսքերով, նախորդ տարվա ընթացքը, երբ չստացվեցին անգամ միջազգային ֆինանսական կառույցներից ակնկալվող ամբողջական աջակցությունը, տվեց նաև իր դասերը, որոնցից անհրաժեշտ հետևություններ պետք է արվեն: Ըստ վարչապետի, 2001թ. առաջին եռամսյակի արդյունքները վկայում են, որ եթե քաղաքական ցնցումներ չլինեն, և գործադիրի յուրաքանչյուր անդամ ժամանակին և բարեխղճորեն կատարի իր պարտականությունները, ապա առկա միտումների բնականոն զարգացման դեպքում հնարավոր կլինի կատարել ընթացիկ և առաջիկա տարիների բյուջեները: Գործադիրը հավանություն տվեց նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհված միջոցները 2001թ. ներգրավելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վերջինով կառավարությանը թույլատրվում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցների կուտակման համար կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվից 2001թ. ներգրավել 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման համաձայնագրով ժամկետանց պարտավորությունների մարման նպատակով: Նախագիծը ԱԺ եռօրյայի օրակարգ կմտնի որպես հրատապ հարց: Գործադիրը հաստատեց Միջազգային ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող տրանսպորտի ծրագրի շրջանակներում ավտոճանապարհների վերականգման շինարարակական աշխատանքների կատարման համար տրանսպորտի և կապի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից հաստատված մրցույթի արդյունքները: Ի կատարումն կառավարության «ՀՀ Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին» և վարչապետի՝ «Իջևան-Հրազդան երկաթգծի սողանքային տեղամասին հարող տարածքում առաջնահերթ միջոցառումներ իրականացնելու մասին» որոշումների, առաջին փուլի առաջնահերթ ինժեներական կառույցների պաշտպանության միջոցառումների իրականացման համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց 29 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ հավանության արժանացավ «Հրատարակությունների պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կանոնակարգվում է պետության քաղաքականությունը այդ բնագավառում՝ որպես ՀՀ ազգային գրադարանային-տեղեկատվական ֆոնդի ամբողջական համալրման և պետական մատենագիտության զարգացման միջոց: Նախագծով սահմանվում են հրատարակությունների պարտադիր օրինակների հատկացման, հաշվառման, պահպանության և հանրային օգտագործման կարգն ու պայմանները:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ