երեքշաբթի, 6 մայիսի 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 15 ծրագրային հայտ: