Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 մարտի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գործադիրը հաստատել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը: Որոշումն ընդունվել է՝ ելնելով ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի», ՀՀ կառավարության 2005-2007թթ. Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնարար սկզբունքներից: Հանձնարարականներ են տրվել համապատասխան ոլորտներում պետական կառավարում իրականացնող ՀՀ պետական լիազորված մարմինների ղեկավարներին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Հանձնարարվել է նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում մշակել այդ մարզերի զարգացման ծրագրերի իրագործման աշխատանքային պլանները և ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հաստատմանը, ծրագրերի իրագործման ողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային դոնորների և, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության (DFID) հետ համագործակցությանը՝ ծրագրերի իրագործմանն ուղղված միջազգային աջակցության առավել հասցեագրված, արդյունավետ և ամբողջական օգտագործման նպատակով: Որոշման կատարման հսկողությունը դրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի վրա:


Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ, գործադիրը որոշել է բազային կենսաթոշակի չափն ավելացնել 1000 դրամով՝ 3000-ից հասցնելով 4000 դրամի: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 17-ի «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» N 691-Ա որոշմամբ հավանության արժանացած ծրագրին համապատասխան, որով նախատեսվում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակներում  ապահովել կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 13 մլն 502 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման սուբսիդավորման համար: Հաստատվել է նաև սույն որոշմամբ և ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 40-Ն որոշմամբ Հայոց ցեղասպանության 90-ամյակին ու Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման նպատակով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր գումարի բաշխումը՝ ըստ կազմակերպությունների:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության միջնորդությանը՝ իր տնօրինության Երևան քաղաքի Շիրակի N 2ա, Տարոնցի N 5, Կիևյան N 8, Կոմիտասի N 49/4, Մոլդովական N 70/2, Մամիկոնյանց N 62 և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին և Կոտայքի մարզպետին՝ 3-ամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 9-ի «ՀՀ Վայոց Ձորի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները առաջնահերթ լուծելու մասին» N 1260-Ն որոշման մեջ, որով սահմանվել է, որ նշված որոշմամբ հաստատված ծրագրում ընդգրկված քաղաքացիների կողմից՝ անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնվելու դեպքում, նրանց կտրամադրվի աջակցություն՝ որոշմամբ հաստատված գումարների չափով:


Կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր՝ առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 4 տարի ժամկետով Մոսկվայի քաղաքապետարանի հետ, մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի Երևանի գինու կոմբինատին հարող տարածքից 3500 քմ մակերեսով հողամաս օգտագործելու՝ «Մոսկվայի տուն» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նպատակով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 399-Ն որոշման համապատասխան, Մոսկվա և Երևան քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև 2005-2007թթ. համագործակցության ծրագրի համաձայն, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը: Նկատի է առնվել նաև, որ Մոսկվայում «Երևանի տան» կառուցման նպատակով արդեն իսկ տրամադրվել է համապատասխան տարածք:


Կառավարությունը որոշել է ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտների կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետություններին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը 2005 թվականից ընդգրկել պետական պաշտպանական պատվերի մեջ: Որոշումն ընդունվել է «1992թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի իրականացման, ինչպես նաև նշված համաձայնագրի կիրառման ոլորտն ընդլայնելու վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի 2003թ. ապրիլի 28-ի որոշման կատարումն ապահովելու նպատակով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ պաշտպանության, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին, Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտներին:


Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների, պահեստարանների կառուցման, ինչպես նաև միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգերն ու լիցենզիայի ձևերը:


Նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ՝ բնօգտագործման վճարների հաշվարկման ընթացակարգն ավելի պարզ ու մատչելի դարձնելու նպատակով: Որոշվել է գործող կարգին զուգընթաց կիրառել նաև հաստատագրված դրույքաչափերի համակարգը՝ ըստ օգտակար հանածոյի առանձին տեսակների, դրույքաչափերի սահմանման համար հիմք ընդունելով օգտակար հանածոյի տեսակը, պիտանի արտադրատեսակի ելքը և տվյալ օգտակար հանածոյի իրացման շուկայական գինը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման մեջ: Հանրապետությունում սանիտարահամաճարակային անվտանգության առավել արդյունավետ ապահովման նպատակով, նշված տեսչության տարածքային մարմինների, այդ թվում՝ սանիտարահամաճարակային կետերի համար նախատեսվել է նաև քաղաքացիական աշխատանք իրականացնող վարձու աշխատողներ և տեխնիկական աշխատողներ ունենալու հնարավորություն:


Նիստում հավանություն է տրվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, ՀՀ օրենսդրության և կրթության քաղաքականության կենսագործման նկատմամբ պետական վերահսկողության ապահովման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել նաև «Կրթության մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու, «Տեղական ինքնակառավարման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միասին, որոշման համաձայն, փաթեթով սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:


Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը ստեղծել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» հիմնարկի հաշվեկշռում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 35 մլն 959.6 հազար դրամ արժեքով գույքը, նվիրատվության կարգով, ընդունվել է «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում՝ որպես պետական սեփականություն: Որոշմամբ ստեղծված «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով հանձնվել է 4 մլն 459.6 հազար դրամ արժողությամբ գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, այդ կազմակերպությանն են ամրացվել նաև 31 մլն 500 հազար դրամ արժողությամբ շենքերն ու շինությունները՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:


Նիստում գործադիրը որոշել է ստեղծել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամ և հաստատել է հիմնադրամի կանոնադրությունը: Որոշմամբ հաստատվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցչական կազմը, որտեղ ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, արտաքին գործերի նախարարությունների, պետական և ոչ պետական բուհերի, ԿԳՆ կրթական և գիտական հաստատությունների, ուսանողության, գործատուների, ինչպես նաև Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջև ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին», ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UN ECE) Տրանս-Եվրոպական երթուղի (TER), ինչպես նաև «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև բարձրագույն կրթության և գիտական աստիճանների ու կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ, համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև՝ կառավարությանը ցուցաբերված օժանդակության և նրա հետ համագործակցության մասին» համաձայնագրի գործողության տարածումը Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի վրա» նամակ-համաձայնագրի կնքման առաջարկությանը ևս:


ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, գործադիրը հաստատել է լեռնային փորվածքների լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացում) կարգը: Դրանով սահմանվող պահանջները նպատակ ունեն, մասնավորապես, ապահովել կոնսերվացված, լուծարված օբյեկտների կամ առանձին լեռնային փորվածքների վնասակար ազդեցության գոտու սահմաններում մարդկանց գտնվելու և աշխատանքների իրականացման անվտանգությունը, լեռնային փորվածքների վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի, շենքերի և շինությունների պահպանումը և այլն:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520 որոշման մեջ, որոնք պայմանավորված են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Սահմանվել է, մասնավորապես, որ հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք կարող է դրվել չկատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափը նախկին 1 միլիոնի փոխարեն 500 հազար դրամ և ավելի կազմելու դեպքերում:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշմամբ առաջարկվում է օրենքի գործողության ոլորտը չտարածել նաև արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի վրա, քանի որ դրանց կողմից մատուցվող ծառայությունները կրում են պայմանագրային բնույթ:


Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 338 հազար 50 դրամ հատկացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2005թ. ապրիլին կայանալիք Արմավիրի մարզի Շահումյանի, Կոտայքի մարզի Հատիսի, Շիրակի մարզի Վահրամաբերդի, Սյունիքի մարզի Աշոտավանի, Վաղատուրի գյուղական համայնքների ղեկավարների և Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» և «Շամախյան» տեղամասերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշվել է նաև անհետաձգելի համարել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և առաջարկել է ՀՀ ԱԺ-ին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ