Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 մարտի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների մի շարք ցեղախմբերի առաջնորդների պատվիրակությանը, որոնցից ոմանք նաև Սիրիայի Ազգային ժողովի պատգամավորներ են: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Սիրիայի հայկական համայնքի նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում:


Վկայակոչելով հայ-սիրիական ավանդական բարեկամական կապերն ու հարաբերությունները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել արաբ ժողովրդին, Սիրիայի ցեղախմբերի առաջնորդներին՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Մեծ եղեռնի օրհասական օրերին իրենց բնօրրանից տեղահանված տասնյակ հազարավոր հայերին ապաստան տալու և նրանց անվտանգությունն ու հետագա կյանքը ապահովելու համար: Վստահություն հայտնելով, որ ցեղասպանություն վերապրած հայերի սերունդները, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Սիրիայի արժանավոր քաղաքացիներն են, լիարժեքորեն մասնակցում են այդ երկրի քաղաքական ու տնտեսական կյանքին, նա հույս է հայտնել, որ դա շարունակելու է նպաստել երկու պետությունների ու ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացմանը: Վարչապետն ընդգծել է, որ այսօր, երբ ամբողջ հայությունը նշում է Ցեղասպանության 90-րդ տարելիցը, հայ ժողովուրդն արժանին է հատուցում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեծագույն այդ ոճրի դատապարտման գործում և կարևորել է այդ հարցում բոլոր պետությունների ու ժողովուրդների ջանքերի համադրումը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների՝ այդ թվում միջազգային գիտաժողովի, կազմակերպման համար, որի հիմնական նպատակը ոչ միայն անցյալ դարասկզբին տեղի ունեցած ոճրագործության մասին հիշեցնելն է, այլև նման հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը, որպեսզի ապագայում դրանք այլևս ոչ մի տեղ և ոչ մի ազգի նկատմամբ չկրկնվեն:


Պատվիրակության անդամների խնդրանքով, վարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի ներկայիս քաղաքական ու տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարները, հարաբերությունները հարևան երկրների հետ: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև Սիրիայի ու Լիբանանի միջև հարաբերությունների վերջնական կարգավորումը, մերձավորարևելյան տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը: Հայ-սիրիական հարաբերությունների սերտացման գործում վարչապետը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը ևս:


Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ ջերմ ընդունելության համար, Սիրիայի ցեղախմբերի առաջնորդները, իրենց հերթին, նշել են, որ տասնամյակներ առաջ, սատարելով մեծ արհավիրքի մեջ հայտնված հայ ժողովրդին, իրենց նախնիներն արել են այն նվազագույնը, ինչ թելադրում էր մարդկային պարտքն ու խիղճը: Նրանք ընդգծել են, որ այսօր էլ հայերն ու արաբները Սիրիայում ապրում են հաշտ ու համերաշխ և գոհունակություն են հայտնել նաև Հայաստանի բուհերում սիրիացի ուսանողների նկատմամբ դրսևորվող բարյացակամ ու ջերմ վերաբերմունքի համար:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ